Գլխավոր շտաբի պետի խոսքերը խորը ցավ են պատճառում, նախ և առաջ իր համար: Քիչ գործող գեներալներից է, ում մասին միայն դրական կարծիք էի լսել: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Տիգրան Աթանեսյանը:

Նա գրել է. «Բայց իր խոսքերից հետո կարող եմ մի բան ասել՝ կամ պետք է հրաժարական տայիք, պարոն գեներալ գնդապետ, կամ ինքնասպանություն գործեիք ու մաքրեիք Ձեր անունը: Հիմա Դուք մեր պատմության պարտված զորահրամանատարն եք: Սա հավերժ խարան է Ձեր և Ձեր երեխաների վրա: Եվ չկա ոչ մի արդարացում:

Դուք հիմա ակամայից հայտնվել եք Ֆիլիպ Պետենի դերում: Հուսամ գիտեք դա ով է, ամեն դեպքում մեկնաբանություններում դնեմ Վիկիպեդիայի հղումը»:

Գլխավոր շտաբի պետի խոսքերը խորը ցավ են պատճառում, նախ և առաջ իր համար: Քիչ գործող գեներալներից է, ում մասին միայն դրական...

Опубликовано Tigran Atanesyan Вторник, 17 ноября 2020 г.

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է. «Օնիկ Գասպարյանն հայտարարում է, որ պատերազմի 4-րդ օրվանից ասել է, թե միջոցառումներ են անհրաժեշտ պատերազմը կանգնեցնելու համար։ Ռուսական մամուլը գրում էր, որ առաջարկվել են բանակցություններ, որի նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է եղել։ Նա չի գնացել բանակցությունների, պատրաստ է եղել զոհել 5 հազար մարդու կյանք, միայն թե հրաժարական չտա։ Երբ այդ զոհերի եւ 12 հազ․ քառ․ կմ-ի գնով նա պահպանել է աթոռը, ինչո՞ւ եք ենթադրում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է հրաժարական տա։

Ի դեպ, երբ այդ օրերին մամուլի վերլուծությունների հիման վրա ես կոչ արեցի գնալ բանակցությունների, Նիկոլը իր ֆեյսբուքյան շներին՝ ոչ ֆեյք, այլ իրական, լրատվության բարձրաստիճան պատասխանատուների գլխավորությամբ (եթե կարիք լինի, անուններն էլ կնշեմ), բաց թողեց իմ վրա, փորձելով լռեցնել բանակցությունների գնալու կոչը։

Նորից կրկնեմ, Նիկոլը գիտակցաբար գնացել է հազարավոր մարդկանց զոհերի եւ տարածքային կորուստների, նա ուրիշների կյանքերի միջոցով արդեն վճարել է այդ գինը, եւ այժմ ամեն գնով չի հրաժարվելու ուրիշների կյանքերի դիմաց պահպանած աթոռից, իսկ զոհերի արյան համար պատասխանատու է ոչ միայն նա, այլեւ իր կողքի շները, որոնք պատրաստ են շեֆի «ֆաս» հրամանով մարդկանց հոշոտելու»:

Օնիկ Գասպարյանն հայտարարում է, որ պատերազմի 4-րդ օրվանից ասել է, թե միջոցառումներ են անհրաժեշտ պատերազմը կանգնեցնելու...

Опубликовано Aghasi Yenokyan Вторник, 17 ноября 2020 г.

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ, մի՞թե այսքանից հետո չի հարուցվելու քրեական գործ և պատասխանատվության չեն ենթարկվելու մեղավորները։

Դավաճան Նիկոլի դավաճան թիմը որոշել է իր դավաճանությունն ամբողջությամբ փաթաթել մեր Զինված ուժերի վզին։ Չի ստացվելու, փառք մեր բանակին»։

ՀՀ գլխավոր դատախազ, մի՞թե այսքանից հետո չի հարուցվելու քրեական գործ և պատասխանատվության չեն ենթարկվելու...

Опубликовано Arsen Babayan Вторник, 17 ноября 2020 г.