Եթե դուք չունես պլան, թե ինչ ես անելու 2021 թվականին, որևէ քամի, ինչ ուղղությամբ էլ ուզում է լինի, չի կարող քեզ համընթաց լինել, հետևաբար այս պլանը պետք է քննարկվի այստեղ: Այս մասին ԱԺ-ում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ նշելով, որ հաջորդ տարվա բյուջեի քննարկումն այդ առումով շատ կարեւոր է:

Նա, ըստ էության, դրանով արձագանքել է ընդդիմադիր խմբակցությունների հայտարարություններին, թե այսօր միայն քննարկման հարց պետք է դառնա ռազմական դրության չեղարկումը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հատկանշական է, սակայն, որ ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պտգամավորների կողմից նիստերի դահլիճը լքելուց հետո, երբ սկսվեց բյուջեի քննարկումը, դահլիճում շատ քիչ թվով պատգամավորներ կային «իմ քայլը» խմբակցությունից: