Politik.am-ը գրում է. «Այսօր տեղի ունեցավ նախկին ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի աղմկահարույց մամլո ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում գեներալն բազմաթիվ տեղեկություններ հայտնեց, որի նպատակն էր լույս սփռել կասկածելի պայմաններում ստորագրված կապիտուլյացիայի համաձայնագրի եւ պարտության պատճառների մասով։ Ասուլիսը ավարտվելուն պես Գլխավոր դատախազությունը տեղեկություն տարածեց որ Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու եւ հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս պահին տեղեկություն տարածվեց որ Հակոբյանին արդեն իսկ հրավիրել են ՀՔԾ։ Մենք տեղեկություն ստացանք որ, ՀՔԾ հերթական պատվերն է ստացել զինվորականների հետապնդման։ Այս անգամ հերթը 4-րդ գեներալ գնդապետինն է՝ Մովսես Հակոբյանինը։ Կարծում ենք նաեւ ակնհայտ է, որ Մովսես Հակոբյանին ձերբակալելով միայն վերջնական հավաստվելու է՝ վերջինիս հայտնած տեղեկությունների իսկությունը եւ ներկայիս իշխանության նկատմամբ քրեական հետապնդման անխուսափելիությունը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսից Հատուկ քննչական ծառայության պետ նշանակված Սասուն Խաչատյանը, այս ընթացքում եւ ըստ էության, իր պարտականություն դիտարկել է բացառապես Հայոց Բանակի գեներալ գնդապետերի եւ գլխավոր շտաբի պետերի հետապնդումը։ Այս 2 տարվա ընթացքում Սասուն Խաչատրյանը, ըստ բազմաթիվ իրավագետների, իրականացրել է ապօրինի քրեական հետապնդում Գեներալ գնդապետեր՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Ավելին՝ 2 տարվա ընթացքում Սասուն Խաչատրյանը ժամերով հարցաքննել է Հայաստանի եւ Արցախի բանակի գրեթե բոլոր գեներալներին՝ նույնիսկ ներկայիս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Ակնհայտ է, որ Սորոսի հիմնադրամի հետ ուղղակի կապ ունեցող Սասուն Խաչատրյանը /Սասուն Խաչատրյանը, Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է․/, պետք է իրացնի ներկա իշխանության եւ հնարավոր է, հանրության մեջ ոչ անհայտ՝ Սորոսական պլանը։
Հիշեցնենք, որ հայտնի Ջորջ Սորոսը այս տարվա գարնանը կոչ էր արել Եվրոպային՝ աջակցել Թուրքիային ընդդեմ՝ Ռուսաստանի։ Կարծես պատկերը ամբողջանում է»։





























