Ուոլ Սթրիթում ոսկու, նավթի եւ այլնի հետ միասին սկսել են ջուր վաճառվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Bloomberg-ը:

Գործակալությունը հիշեցրել է, որ ջրի ֆյուչերսներ վաճառելու պլանների մասին հայտնի էր դարձել այս տարվա սեպտեմբերին: Այդ ժամանակ անտառային հրդեհներն ու շոգը լուրջ վնաս էին հասցրել Միացյալ Նահանգների արեւմտյան ափերին: Նշվում է, որ այդ պայմանագրերի միջոցով հնարավոր կլինի պաշտպանել ջրի խոշոր սպառողներին, օրինակ` ֆերմերներին, եւ էլեկտրաէներգիայի ոլորտը ջրի գների տատանումներից:

Bloomberg-ը նշում է, որ ֆյուչերսները կապված են Nasdaq Veles California Water Index-ին, որը գործարկվել էր 2018 թվականին: Այն չափում է ջրի միջին կշռված արժեքը: