2017 թվականին ունեցել ենք բյուջեի դեֆիցիտ 267 մլն դրամի կամ ՀՆԱ 4,8 տոկոսի չափով: Արդյունքում մենք վերանայել ենք ֆիսկալ կանոնների նկատմամբ մեր մոտեցումը, որպեսզի պահենք պետական պարտքը խելամիտ վերահսկվող տիրույթում: Այս մասին այսօր ԱԺ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ինչպես նշեց նախարարը, 2018 թվականին դեֆիցիտը կազմել է 105 մլրդ դրամ կամ ՀՆԱ 1,8 տոկոսը, իսկ 2019 թվականին՝ 64 մլրդ դրամ կամ ՀՆԱ 1 տոկոսը: «Դա վկայում է ֆիսկալ քաղաքականության ամրապնդման մասին»,-ընդգծեց նախարարը:

Իսկ 2019 թվականին հարկային մուտքերն ավելացել են անվանական արտահայտությամբ 16 տոկոսով՝ 2018 թվականի համեմատ, եւ կազմել 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ: