Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,1 միլիոնը, հաղորդել է Tasnim-ը:
Իրանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկրում կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեցող մարդկանց թիվը կազմում է 1 100 818:
Միեւնույն ժամանակ, մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 8201 դեպք:
Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով 1286 պացիենտ հոսպիտալացվել է, հավելել է նա:
Միեւնույն ժամանակ, ներկայումս COVID-19-ով ծանր վիճակում է 5739 հիվանդ:
Առնվազն 800853 պացիենտ բուժվել կամ դուրս է գրվել հիվանդանոցից:





























