ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը խնդրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պաշտոնն օտար լեզուներով միայն որպես ԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար թարգմանել, հայտնել են ՌԴ դեսպանատանը Փհենյանում:
Նրանք պարզաբանել են, որ վերջերս գրություն են ստացել Հյուսիսային Կորեայի ԱԳՆ արարողակարգային բաժնից: Պաշտոնի ռուսերեն ճիշտ թարգմանությունից բացի, նշվել է նաեւ դրա թարգմանություններն անգլերեն, չինարեն, իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն եւ գերմաներեն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Կիմ Չեն Ընը դեռ 37 տարեկան է: Նա ԿԺԴՀ-ի ղեկավարությունը ստանձնել էր 2011-ին իր հոր` Կիմ Չեն Իրի մահից հետո:





























