Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ վաղը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 10։00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի հարակից տարածքներում կիրականացվեն չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ, եւ հնարավոր է՝ լսվեն պայթյունների ձայներ։ Խնդրում ենք չանհանգստանալ ու խուճապի չմատնվել։
Չպայթած զինամթերքի վնասազերծում՝ Դավիթ Բեկի հարակից տարածքներում․ հնարավոր է՝ լսվեն պայթյունների ձայներ





























