Նոր Զելանդիայի հաջողությունը կորոնավիրուսի դեմ պայքարում չնախատեսված խնդրի` բնակարանների գների բարձրացման է հանգեցրել, հայտնում է Associated Press-ը:

Երբ համավարակը սկսվեց, փորձագետների մեծ մասը բնակարանների գների անկում էր կանխատեսում: Փոխարենը, սակայն, բնակարանների գներն աճեցին ավելի քան 19 տոկոսով:

Երկրի կառավարությունը, որը քննադատության է ենթարկվել բնակարանային շուկայում իրավիճակին իր արձագանքի համար, հինգշաբթի հայտարարել է, որ այդ ուղղությամբ առաջին քայլը խնդրի լուծմանն ուղղված մի շարք միջոցառումները կլինեն` երկրի կենտրոնական բանկին հանձնարարելով որոշումներ կայացնելիս հաշվի առնել ազդեցությունը բնակարանների գների վրա: 

Պահուստային բանկի ղեկավար Ադրիան Օրը հայտարարել է, որ ողջունում է նոր հրահանգը, որը «ներդաշնակ է» կառավարությանը տրված իր խորհուրդների հետ:

Նոր Զելանդիային հաջողվել էր արմատախիլ անել վիրուսի տարածումն իր բնակչության շրջանում` կյանքի ոլորտենրի մեծ մասի կագրավորում թույլ տալով, ինչի արդյունքում երկրի տնտեսությունը զգալիորեն վերականգնվեց: Դեկտեմբերյան եռամսյակում ՀՆԱ-ն աճել էր ռեկորդային 14 տոկոսով` վերացնելով նախորդ տարվա համեմատ վիրուսով պայմանավորված կրճատումների մեծ մասը: Գործազրկությունը մնում է համեմատաբար ցածր  4.9 տոկոսի մակարդակում: