Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել դիմակայել արտաքին ուժերի` իրավիճակը խարխլելու նկրտումներին` հաշվի առնելով մեր սեփական, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Ուկրաինայի փորձը: Այս մասին նա հայտարարել է հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BelTA գործակալությունը:

«Մենք դա երբեք չենք թաքցրել: Ես այդ մասին անընդհատ խոսել եմ: Շատ դժվար տարի է լինելու,- ասել է Լուկաշենկոն:- Եվ ոչ միայն այն պատճառով, որ հասարակության մեջ Բելառուսի զարգացման գործընթացների հետ կապված որոշ թյուրըմբռնումներ, որոշ ներքին ուժերի եւ հատկապես արտաքին ուժերի` իրավիճակն ապակայունացնելու ցանկություն կա: Չլինեին արտաքին ուժերը, չէր լինի նաեւ այդպիսի ճնշում»:

«Բարեբախտաբար, մենք հայտնաբերեցինք այդ բոլոր կենտրոնները, գիտենք այդ «զմագարներին» եւ Բելառուսից փախածներին, բայց իմանալը բավարար չէ,- նշել է Լուկաշենկոն:- Դրան պետք է դիմադրել, ինչպես ենք մենք գործելու իրավիճակի սրման դեպքում. ամեն ինչ պետք է մանրակրկիտ կերպով նախատեսել` հաշվի առնելով Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Ուկրաինայի, տեսնում եք` Ուկրաինան կրկին բռնկվեց,  եւ այլ հետխորհրդային հանրապետությունների փորձը»: