Պղնձի գները երկուշաբթի շարունակում են աճել` փետրվար ամսվա ռեկորդային աճից հետո, երբ մետաղի արժեքը բարձրացել էր 15 տոկոսվ` առավելագույնի հասնելով 2011-ի ամռանից ի վեր, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 1.32 տոկոսով` հասնելով 4.155 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Անցյալ հինգշաբթի` փետրվարի 25-ին, պղնձի գինը հասել էր 4.3755 դոլարի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2011 թվականի օգոստոսի 3-ից ի վեր:

Ուրբաթ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդներին պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսվա ընթացքում նվազել էր 3.56 տոկոսով` կազմելով 9.077 դոլար, ալյումինի արժեքը` 3.6 տոկոսով` մինչեւ 2.154.5 դոլար, ցինկի արժեքը` 3.37 տոկոսով` մեկ տոննայի դիմաց մինչեւ 2792.5 դոլար:

​