Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել նախազգուշացմամբ այն մասին, որ մարտի 11-ին եւ 12-ին հանրապետության տարածքը  գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության տակ: Մարտի 11-ին լեռներում եւ նախալեռներում, իսկ մարտի 12-ին արդեն երկրի ամբողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Օդերեւութաբանները կանխատեսում են լեռներում բուք եւ ճանապարհներին ցածր տեսանելիություն:

Մարտի 11-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Քամին հարավարեւմտյան՝ 5-10 մ/վ: Առաջիկա 2 օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, իսկ լույս շաբաթ գիշերը անամպ լինելու պատճառով՝ 9-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է թաց ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +4+6:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +2+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Լոռիում  գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -2+2,

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ 0+5,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +5+8,

Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,

Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -2+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+9, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ 0+4,

Արցախում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +5+9: