Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը զրույց է ունեցել Անդրկովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սյոդերի հետ:
Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերը մտքեր են փոխանակել Անդրկովկասում տարածաշրջանային իրավիճակի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների վերաբերյալ, անդրադարձել են ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների որոշ արդիական հարցերին:





























