Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին կեսին կազմել է 1.342 միլիարդ դոլար, ինչը 3.7 տոկոսով ավել է նախորդ տարվա համեմատ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեի (ՄՊԿ) տվյալներով՝ հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական արտադրանքի արտահանումը Ռուսաստան կազմել է 418.506 մլն դոլար (նախորդ տարվա համեմատ 9.9 տոկոսով պակաս), իսկ ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից՝ 923.995 միլիոն դոլար (1.1 տոկոս աճ):

Կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստանը, տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, Իտալիայից եւ Թուրքիայից հետո երրորդ տեղն է զբաղեցնում Ադրբեջանի առեւտրային գործընկերների շարքում եւ առաջատարն է այն երկրների շարքում, որտեղից Ադրբեջանն ապրանքներ է ներմուծում: