Կատարված ինժեներական աշխատանքներն ու դիրքերի կահավորման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 20-ին ինժեներական ծառայության պետի ուղեկցությամբ աշխատանքային խումբը շրջել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում։
ՊՆ-ից NEWS.am-ից հայտնում են, որ այցի ընթացքում գնահատվել ենկատարված աշխատանքները, մատնանշվել թերությունները եւ ծառայության հետագա ընթացքի կազմակերպման վերաբերյալ հրահանգավորումներ են արվել դիրքերի ավագներին։





























