Իսլանդիայում Էյաֆյադլյայոկուդլ հրաբխի ժայթքած մոխրի ամպը հասել է Թուրքիա: Մայիսի 11-ի ժամը 15.00-ից 4 ժամով փակվել է Ստամբուլ-Աթենք օդային ուղին: Միաժամանակ Չանաքալեի օդնավակայանում եւս 4 ժամով արգելվել են թռիչքներն ու վայրէջքները:

Հիշեցնենք, որ հրաբուխը սկսել է ժայթքել ապրիլի 14-ից՝ լուրջ խնդիրներ հարուցելով եվրոպական օդային հաղորդակցության համար: