Մայիսի 12-ին ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», աղետի արդյունքում ինքնաթիռում գտնվող 9 ուղեւորներն ու անձնակազմի 11 անդամները զոհվել են: Աղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 6-ին:

BBC-ի տվյալներով, Airbus-330 ինքնաթիռը, որը պատկանում էր լիբիական Afriqiyah Airways ավիաընկերությանը, չվերթ էր իրականացնում Յոհանեսբուրգից եւ կործանվել է վայրէջքի ժամանակ: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Միջադեպի հանգամանքները ճշտվում են: