Ռուսաստանի երկու քաղաքացիներ կասկածվում են Բեռլինի միջազգային օդնավակայանից ինքնաթիռ առեւանգելու փորձի մեջ։

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, խոսքը 49 եւ 26 տարեկան երկու տղամարդկանց մասին է։ Նրանք ձերբակալվել են Air Berlin ավիաընկերության՝ Մոսկվա թռչել պատրաստվող ինքանթիռում։ Ուղեւորներից մեկը հայտնել է, որ տղամարդիկ ռուսերենով քննարկել են ինքնաթիռի առեւանգման ծրագիրը։ Ոստիկանությունը անհապաղ արձագանքել է նախազգուշացմանը։ Տղամարդիկ ձերրբակալվել են, բոլոր ուղեւորներն ուղարկվել են հարցաքննության, իսկ ինքնաթիռի ներսում, ռումբ գտնելու կասկածանքով, խուզարկություն է անցկացվել։ «Մայակ» ռադիոկայանը հայտնում է, որ ռումբ չի հայտնաբերվել։ Երկու կասկածյալներն էլ օդաչուական արտոնագրեր ունեն։ Բեռլին-Մոսկվա չվերթի ուղեւորները «Դոմոդեդովո» օդանավակայան են ուղարկվել այլ ինքնաթիռով։