Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հունիսի սկզբին հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Մայիսի 12-ին Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) Բրյուսելում նման մի հանդիպում անցկացրել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտութան կարգավորման բանակցությունների ներկայիս փուլն ու Մադրիդյան նորացված սկզբունքներով դիրքորոշումների մերձեցումը:




























