Հունաստանում սպանվել է հայտնի օրենքով գող Մալխաս Քիթիան: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», Մալխասին գնդակահարել են մայիսի 10-ին: Լրատվամիջոցի աղբյուրը ենթադրում է, որ Քիթիային հնարավոր է սպանել են «Դեդ Հասան» մականունով հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանի կողմնակիցները՝ վրեժ լուծելով Յապոնչիկի սպանության համար: Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը Յապոնչիկի կողմնակիցներից է, ով վերջերս Ուկրաինայից տեղափոխվել է Ռուսաստան:
Իր հերթին, «Պրայմ-Քրայմ» գործակալությունն այլ վարկած է առաջ քաշում: Ըստ դրա, Քիթիային սպանել են Լաշա Շուշանաշվիլիի թբիլիսյան կլանի կողմնակիցները, որոնք հակասության մեջ են եղել Ջանգվելաձեի կլանի հետ, որին էլ հարում էր Քիթիան:




























