Վանի նահանգապետը աշխատանքներ է իրականացնում Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ տեղադրելու ուղղությամբ։ Այդ մասին մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վանի առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Այհան Ֆիդանը։

«Մինչեւ այս ամսվա վերջն այդ հարցը լուծվելու է, սեպտեմբերի 12-ից առաջ խաչն անպայամնորեն դրվելու է, եւ թող ոչ մեկը չկասկածի»,- նշել է Ֆիդանը;

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին կվերաբացվի եկեղեցական արարողությունների համար։ Նշենք նաեւ, որ եկեղեցու գմբեթին մինչ օրս հայկական խաչ տեղադրված չէ, թեեւ այն վերանորոգվել է թուրքական իշխանությունների կողմից։