Մայիսի 29-ին, ժամը 21:40-ի սահմաններում վթարի է ենթարկվել Ազգային Ժողովի գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի մեքենան:
Վթարը տեղի է ունեցել Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի առաջին կիլոմետրում: Մկրտչյանին պատկանող BMW մակնիշի 066 OO 01 համարանիշների ավտոմեքենան ընկել է ձորը:
1973 թ ծնված Հմայակ Մկրտչյանը տեղափոխվել է հիվանդանոց:



























