Այսօր` մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովում կգումարվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի առաջին արտագնա նիստը: Նիստը կնախագահի ՌԴ Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Բորիս Գռիզլովը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի մասնակիցներին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: