Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 195 նոր դեպք, ապաքինվել է 4 319 մարդ, մահացել է 47 պացիենտ, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում կատարելով երկրի կառավարության աշխատակազմին։
Վրաստանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 909 160 դեպք, 858 949 մարդ ապաքինվել է, 13 071 մարդ՝ մահացել։




























