Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով Վյաչեսլավ Կովալենկոն նշանակվել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նա այդ պաշտոնում կփոխարինի Նիկոյալ Պավլովին։
Վյաչեսլավ Կովալենկոն Ռուսաստանի դեսպանն էր Վրաստանում, երբ անցյալ տարվա օգոստոսին սկսվեց ռուս — վրացական պատերազմը: Ռազմական գործողությունների սկսվելուց եւ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո նա Թբիլիսիից վերադարձավ Մոսկվա:



























