Գիտնականները սեքվենավորել են ձարխոտի գենոմը, գրել է Nature Plants-ը։
Ձարխոտի գենոմի ծավալը մեծ է, ինչը դժվարացնում է նրա ուսումնասիրությունն ու սեքվենավորումը («գաղտնազերծումը»)։ Երկար տարիների աշխատանքից հետո գիտնականների միջազգային թիմին՝ Դենիել Մարշանի գլխավորությամբ (Սթենֆորդի համալսարան), հաջողվել է սեքվենավորել ձարխոտի երեք տեսակ Ceratopteris richardii խմբից, որն ամենամեծաթիվն է ձարխոտերի մեջ։
Ձարխոտի գենոմը պարունակում է 7,46 մլրդ հիմքեր 39 քրոմոսոմներում, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է մարդու գենոմը։ Մինչ այդ ընդունված էր կարծել, թե գենոմն այդքան մեծ է ամբողջ գենոմի կրկնվող ցիկլերի պատճենման պատճառով, որոնց ժամանակ օրգանիզմի սերունդը ժառանգում է օրգանիզմի ամբողջ գենոմի լրացուցիչ պատճենները։ Դա բնորոշ է բույսերին եւ կարող է որոշ առավելություններ տալ, ինչպիսին են արագ էվոլյուցիան եւ դիվերգենցիան։ Բայց օրգանիզմների մեծ մասը ադապտացիայի ընթացքում նորից գենոմը բերում է նոմալ չափի։
ԴՆԹ-ի իդենտիկ տեղամասերի փոխարեն, որոնք կարելի էր սպասել, եթե տեղի ունենար պատճենում, ձարխոտի քրոմոսոմները պարունակում են կրկնվող հատվածների անկանոն խառնափնթորություն, գենետիկ աղբ, որը կուտակվել էր բույսի մեջ։ C. Richardii-ի գենոմի 85 տոկոսը բաղկացած է տրանսպոզոններից՝ ԴՆԹ-ի հաջորդականություններից, որոնք կարող են տեղափոխվել գենոմում։ Ձարխոտն արդյունավետ չէ ավելորդ ԴՆԹ-ից ազատվելու հարցում եւ պարզապես պահպանում է այն։
Բացի այդ, պարզվել է, որ բույսերը ոչ միայն աստիճանաբար ԴՆԹ են կուտակել, այլեւ փոխ են առել այն այլ օրգանիզմներից։ Ձարխոտի գենոմում կա որոշակի տոքսինից պաշտպանվածություն, որը մտնում է բջջային մեմբրանի անցքերը։ Այդ պաշտպանվածությունը սովորաբար հանդիպում է մանրէների մոտ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ձարխոտն այն ստացել է մանրէներից գեների հորիզոնական փոխանցման ժամանակ։
Գիտնականները համեմատել են մանրէների գեների փոխ առնելու հատկությունը վիճակախաղի հետ, երբ պարզ չէ՝ արդյոք դրական կլինի մուտացիան, թե բացասական։ Հետագա փորձերի ժամանակ հեղինակները հույս ունեն ավելի լավ ուսումնասիրել հորիզոնական փոխանցման մեխանիզմը բույսերում։




























