Սեպտեմբերի 5-ին մեկնարկեց STARMUS VI փառատոնը: «Կոկա-Կոլա» ընկերությունը՝ շեշտադրում կատարելով «STARMUS» փառատոնի կայունության բաղադրիչի վրա, և կարևորելով թափոնների ճիշտ կառավարումն ու տեսակավորումը, մասնակցում է STARMUS VI փառատոնին՝ «Աշխարհն առանց թափոնների» իր ծրագրով:
Ինչպես նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության hասարակական գործերի և կայունության տնօրեն Էլինա Մարգարյանը. «Մենք փորձում ենք ներգրավվել հասարակությանը մեր ժամանակների բարդագույն խնդիրներից մեկի լուծմանը, և այս փառատոնը լավ հնարավորություն է ևս մեկ անգամ հիշեցնելու թափոնների վնասակար ազդեցության մասին և բարձրացնելու իրազեկվածությունը թե՛ երկրի բնակչության համար, թե՛ կառավարական տարբեր մակարդակներում: Պահենք մեր մոլորակը մաքուր՝ հավաքելով, տեսակավորելով և վերամշակելով թափոնները»:
Կայուն զարգացման և բնապահպանական խնդիրների մասին խոսեցին նաև աստղաֆիզիկոս, Կոլորադոյի համալսարանի դասախոս և Սաութվեստ Հետազոտական Ինստիտուտի «Բոուլդեր» գրասենյակի տնօրեն Ջոել Փարքերը, որը նշեց, որ տեղյակ է «Կոկա-Կոլա» ընկերության «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի և մինչև 2025 թվականը առաջնային սպառման փաթեթավորումը 100% վերամշակելի դարձնելու մասին:
Լոնդոնի Համալսարանական Քոլեջում Կլիմայական գիտությունների դասախոս, Քեմբրիջի Սբ. Էդմոնդ քոլեջի խորհրդի անդամ, ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժիչների լաբորատորիայում վաստակավոր գիտնական Քրիս Ռեփլին էլ նշեց, որ կայուն զարգացումը մարդկության առջև ծառացած մեծագույն խնդիրներից է, և «Կոկա-Կոլա» ընկերությունը մեծ ներդրում ունի այդ խնդրի լուծման գործում:
Փառատոնի ողջ ընթացքում տեղադրված են լինելու «Կոկա-Կոլա» ընկերության կողմից իրականացվող «Աշխարհն առանց թափոնների» նախագծի տեսակավորման ամանները՝ նախատեսված պլաստիկե և թղթե թափոնների տեսակավորման համար: Հետագայում թափոնները կուղարկվեն վերամշակման և արդյունքում ստացված միջոցները կուղղվեն դպրոցականների համար «Գանձերի Որս» խաղի կազմակերպմանը։ Խաղն ունի ուսուցողական բնույթ, և մասնակիցները խաղալու ընթացքում ծանոթանում են բնապահպանական խնդիրներին և դրանց լուծումներին:
Ծրագրի իրականացմանը աջակցում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը, որը փառատոնի շրջանակում կիրականացնի տեսակավորման ամանների տեղադրումը և տեսակավորված աղբի վերամշակումը:
STARMUS VI փառատոնի մասին կարդացեք այստեղ։

.jpg)




























