Ռազմավարական գործընկերության ադրբեջանա-թուրքական խորհրդի նիստը կայանալու է այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին:

Ինչպես օգոստոսի 30-ին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, «Ադրբեջանի անկախացումից հետո երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում խորանում է օրեցօր»:

«Ադրբեջանական բանակը վերածվում է տարածաշրջանի ամենահզոր բանակի»,- ասել է Քըլըջը: Միեւնույն ժամանակ ըստ դեսպանի, «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ հանդես են գալիս հօգուտ խաղաղության», հաղորդում է Trend գործակալությունը:

Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխգործակցության պայմանագիրը ստորագրվել է Իլհամ Ալիեւի եւ Աբդուլլահ Գյուլի միջեւ 2010թ. օգոստոսի 16-ին: