NEWS.am-ը ներկայացնում է հատված` «Russia Profile» կայքում հրապարակված վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի հոդվածից.
«2011 թվականը հարուստ է նշանավոր հոբելյաններով, եւ հեշտ է նկատել, որ դրանցից շատերն անմիջականորեն կապված են Խորհրդային Միության փլուզման հետ: ԽՍՀՄ-ը փրկելու անհանջող փորձը, նրա առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին իշխանությունից հեռացնելու միջոցով, հետագայում նպաստեց միութենական եւ իքնավար հանրապետություններում էթնոքաղաքական ինքնորոշման գործընթացին 1991 թ. օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին:Անկախ Հայաստանի դեպքն առանձին քննարկման է արժանի: Հայաստանի ինքնորոշման պատմությունը 1988 -1991թթ. հանգավորվում էր Լեռնային Ղարաբաղի համար պայքարով:
Սկզբում Երեւանը ձգտում էր հասնել «միացումի» Մոսկվայի օգնությամբ: Սակայն երբ արդեն պարզ դարձավ, որ ԽՄ իշխանություններն այդ հարցում ոչ մի օգնություն չեն ցուցաբերի, Հայաստանն ինքնորշման ուղղություն վերցրեց: Այն ուրվագծվեց 1990թ. օգոստոսի 23 –ի անկախության հռչակագրում, որի հիման վրա էլ վերացվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը եւ դե ֆակտո հռչակվեցին նոր պետականության բոլոր ատրիբուտները: Ի վերջո, Հայաստանը միակն էր ԽՍՀՄ-ի 15 հանրապետություններից, որը դրա կազմից դուրս եկավ խորհրդային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:
Անկախության հանրապետական հանրաքվեն հայտարարվեց վեց ամիս առաջ: Ընդ որում` Երեւանն անտեսեց ինչպես համամիութենական հանրաքվեն, այնպես էլ նովոօգարեւյան գործընթացը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակիչները պաշտպանեցին ազգային պետության ստեղծումը: Եւ, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը ոչ թե վերականգնել, այլ կառուցել է իր պետականությունը»:



























