Դուշանբեում, ԱՊՀ երկրների առաջնորդների նեղ կազմով նիստից առաջ կայացել է Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Էմոմալի Ռահմոնի դեմ առ դեմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 3-ին Դուշանբեում սկսվել է ԱՊՀ հոբելյանական` 20-րդ գագաթաժողովը: Այս տարվա դեկտեմբերին կլրանա ԱՊՀ ստեղծման 20-րդ տարին:
ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկում են ԱՊՀ հետագա զարգացման հարցերը եւ արդիական միջազգային խնդիրները:
Հիշեցնենք, որ ԱՊՀ ոչ բոլոր երկրների ղեկավարներն են մասնակցում հոբելյանական գագաթաժողովին: Չեն մասնակցում, մասնավորապես, Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահները: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Դուշանբե սեպտեմբերի 2-ին:



























