Վթարի առաջացման եւ դրանում մարդկանց մահվան հավանականության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ ճանապարհի լուսավորությունը եւ մեքենայում ուղեւորների քանակը, ինչպես նաեւ մեքենայի գույնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի հետազոտության տվյալները:

«Ավելի ագրեսիվ վարորդները միջին հաշվով կարող են ընտրել ավելի վառ ավտոմեքենա եւ հակառակը։ Դա նույնպես չափանիշ է։ Այս ուղղության հետագա ուսումնասիրությունը թույլ կտա լրացումներ առաջարկել վարորդների մասնագիտական պատրաստվածության մեջ՝ հաշվի առնելով նրանց վարքային առանձնահատկությունները»,-ասել է Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական մենեջմենթի, տնտեսագիտության եւառեւտրի ինստիտուտի դոցենտ Անգի Սխեդիանին:

Նրա խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության մակարդակը մեծանում է ճանապարհներին լուսավորության բացակայության պատճառով: Տեղումների, անձրեւի կամ ձյան պատճառով մահացության մակարդակը մեծանում է  1,3-1,7 տոկոսով։

Բացի այդ, վթարի ժամանակ վնասվածքներ ստանալու հավանականությունը կախված է մեքենայում ուղեւորների թվից։