Չինաստանում հնագետները Ուդան լեռան վրա գտնվող հնագույն պալատում հետազոտություններ կատարելիս հայտնաբերել են ավելի քան հազար արտեֆակտ, որոնց թվում կան առասպելական վիշապներ պատկերող զարմանալի բարելիեֆներ: Այս տարածքը համարվում է չինական դաոսիզմի զարգացման կարեւոր կենտրոններից մեկը։

«Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հայտնագործությունը կատարվել է Դաոսի լեռան վրա գտնվող պալատում։ Այդպես են անվանում Ուդան լեռը, որը հայտնի է իր բազմաթիվ դաոսական տաճարներով: Այն գտնվում է կենտրոնական Չինաստանի Հուբեյ նահանգում։

Ավելի քան 1000 արտեֆակտ է հնագետների կողմից հայտնաբերվել Ուլուն պալատում, որը նաեւ հայտնի է որպես «Հինգ վիշապի պալատ»: Դա եղել է դաոսական տաճար, որը Տանգ դինաստիայի օրոք (մ.թ. 618 - 907 թթ.) կառուցվել է թագավորի հրամանով: Համարվում է, որ այն դարերով ակտիվորեն օգտագործվել է, սակայն աստիճանաբար քայքայվել է Ցին դինաստիայի ավարտից հետո (մ.թ. 1644 -1911 թթ.):

Բացահայտումն արել է Հուբեյի նահանգային մշակութային մասունքների եւ հնագիտության ինստիտուտի առաքելությունը։ Այս հաստատության փորձագետներն արդեն պարզել են, որ հայտնաբերված ամենավաղ արտեֆակտները վերաբերում են Հան դինաստիային (մ.թ.ա. 202 - մ.թ. 220 թթ.): Այդ ժամանակաշրջանի հավաքածուն ներառում է բազմաթիվ կավե իրեր, կենցաղային իրեր, ինչպիսիք են մոմակալները եւ մազակալները, ինչպես նաեւ մի քանի կրոնական առարկաներ:

Սակայն, ինչպես հայտնել է պեղումների ղեկավար Կան Յուհուն, ամենահետաքրքիր հայտնագործությունները եղել են հինգ վիշապներ պատկերող մի քանի քանդակները, առասպելական Սյուանվու կրիան, կրակի նախշերը եւ նեֆրիտի ճագարը: