Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է միջնադարյան մետաղադրամների խոշոր գանձարան, հայտնում է Daily Record-ը:

Գտածոն հայտնաբերվել է  շոտլանդական Դանսկոր քաղաքի մոտակայքում։ Գանձերի որոնման ջոկատի խոսնակի խոսքով՝ սա Շոտլանդիայի պատմության մեջ միջնադարյան մետաղադրամներով ամենամեծ գանձերից մեկն է։

«Այժմ յուրաքանչյուր մետաղադրամ գրացուցակավորվում է։ Դրա համար անհրաժեշտ է ամեն մեկը նույնականացնել, լուսանկարել, չափել եւ կշռել», — պարզաբանել են մասնագետները։ Ընդհանուր առնմամբ գտնվել է 8400 արծաթյա մետաղադրամ։

Շոտլանդիայի օրենսդրության համաձայն՝ հնագիտական նշանակության հայտնաբերված ցանկացած արտեֆակտ՝ անկախ նրանից թանկարժեք մետաղից է պատրաստված, թե ոչ, պատկանում է Թագին եւ պետք է փոխանցվի իշխանություններին։

Սակայն իշխանությունը միշտ չէ, որ օգտվում է իր իրավունքից։ Ամեն անգամ տարբեր որոշումներ են ընդունվում՝ հիմնվելով հնագիտական գտածոների  բաշխման վերաբերյալ շոտլանդական խմբի առաջարկությունների վրա։

Եթե ​​պետությունը վերցնում է գտածոն, ապա գտնողին տրվում է  «ex gratia» վճար: