Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` սեպտեմբերի 6-ին, պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակի, արտաքին գործերի նախարար Ռոդիսլավ Սիկորսկիի, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեչի եւ Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վզյատեկի հետ:
Պատվիրակությունն այցելելու է նաեւ Կիելցում կայանալիք ռազմական արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդես:
Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 9-ին:




























