«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ցնցված է Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում իշխանությունների կողմից լրագրողների հետապնդման փաստից, եւ մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Յաֆեզ Հասանովի արտաքսման դեպքից։
Հասանովը երեք անհայտ տղամարդու կողմից առեւանգվել էր օգոստոսի 31-ին։ Նրան առեւանգել էին մեքենայով, որով հիմնականում երթեւեկում են կառավարական չինովնիկները, անվտանգության ուժերի ներկայացուցիչները։ Նրանք լրագրողին տարել են Իրանի հետ սահման եւ հրամայել Բաքու վերադառնալ Իրանի տարածքով։
«Սպառնալիքներից եւ վախեցնելուց հետո Նախիջեւանի իշխանությունները հնարամտություն են ցուցաբերում՝ ընդլայնելով լրատվամիջոցների դեմ զինանոցը։ Որքա՞ն հեռու պետք է գնան նրանք»,- ասված է կազմակերպության հայտարարությունում։
Հասանովը Ջուլֆա ուղեւորվել էր, որպեսզի հետաքններ անազատության մեջ գտնվող Տուրաչ Զեյնալովի պատմությունը, որը տեղի իշխանություններն ամեն գնով ցանկանում են կոծկել։
Հասանովին առեւանգողները նրան ասել են, որ նա չխառնվի, վերցրել են նրա անձնագիրը եւ վերադարձրել երկիրը լքելու դրոշմով։




























