Չիտայի Կենտրոնական շրջանային դատարանը տուգանել է տեղացի բնակիչ Իվան Լոսեւին Ռուսաստանի զինված ուժերին վարկաբեկելու մեղադրանքով այն բանից հետո, երբ նա սոցցանցերում գրառում է կատարել երազում տեսած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին, հայտնում է ՌԲԿ-ն։
«Իվան Լոսեւը Ռուսաստանի զինված ուժերին վարկաբեկելու համար տուգանվել է 30 հազար ռուբլով»,- նշել են դատարանում։
Իր գրառման մեջ տղամարդը պատմել էր, որ երազ է տեսել իր մոբիլիզացիայի մասին եւ ճամբարում եղել են ուկրաինացի զինվորականներ Զելենսկու հետ միասին։





























