Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի ապագայում էներգակիրների ուռճացված գները կանխելու համար, կոչ է արել Բելգիայի էներգետիկայի նախարար Թին Վան դեր Սթրեթենը՝ գների բարձրացումը հաղթահարելու շուրջ իր գործընկերների վեճային բանակցություններից առաջ:

«Եվս մեկ ձմեռ է մոտենում, եւ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- ասել է Սթրեթենը Bloomberg-ին տված հարցազրույցում: «Դժվար կլինի, եթե մենք ամեն ինչ մեր ձեռքը չվերցնենք»,- հավելել է նա:

Դաշինքի էներգետիկայի նախարարները կհանդիպեն երեքշաբթի օրը եւ, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն գազի գների սահմանափակումը՝ շատ քննարկված հարց, որը կարող է դառնալ ԵՄ առաջնորդների գագաթաժողովի առարկան այս շաբաթվա վերջին: Համաձայնագիրը նաեւ ապաարգելափակում է արտակարգ այլ կանոններ՝ կապված համատեղ գնումների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման թույլտվության հետ:

ԵՄ անդամ երկրները շտապում են գների վերին շեմի գործարք կնքել երկրների դեսպանների հետ՝ այդ միջոցառման մշակման հետ կապված փակուղուց դուրս գալու համար: Մինչ Գերմանիան, Նիդեռլանդները եւ Դանիան կոչ են անում զգույշ մոտեցում ցուցաբերել մատակարարումների անվտանգությունը սպառնալիքի տակ չդնելու համար, երկրները, ներառյալ Բելգիան, Հունաստանը, Իտալիան եւ Լեհաստանը, ավելի ագրեսիվ մեխանիզմ են ցանկանում:

«Մենք դեռ չենք հանգել դրան, այս պահին կոնսենսուս չկա»,- ասել է Վան դեր Սթրեթենը: Բայց «մենք ապացուցել ենք, որ կարող ենք քաղաքական որոշումներ կայացնել ռեկորդային կարճ ժամկետում», հավելել է նա:

Անդամ երկրների մեծամասնության ճնշման ներքո հանձնաժողովն առաջարկել է սահմանափակել գազի գները՝ էներգակիրների գների աճը զսպելու համար, որը պայմանավորված է Ռուսաստանից՝ նախկինում Եվրոպայի ամենամեծ մատակարարից, մատակարարումների կրճատմամբ:

Երեքշաբթի օրը համաձայնության չգալը նշանակում է, որ կառավարությունների ղեկավարները պետք է քննարկեն սահմանափակումը դեկտեմբերի 15-ին կայանալիք գագաթաժողովում, մինչեւ չորս օր անց կայանա էներգետիկայի նախարարների հերթական հանդիպումը, եթե որոշում չընդունվի: