Ուզբեկստանից Եվրոպա է մեկնել առաջին գնացքը՝ շրջանցելով Ռուսաստանը, գրել է Podrobno.uz-ը։

Գնացքը կազմված է եղել 46 վագոնից եւ տեղափոխել է պղնձի խտանյութի 91 կոնտեյներ։ Այն նոր երթուղով անցնելու է Թուրքմենստանով, Ադրբեջանով, Վրաստանով եւ հասնելու է Բուլղարիա։

Կասպից եւ Սեւ ծովերն այն անցնելու է լաստանավերի օգնությամբ։ Նոր երթուղու երկարությունն ավելի քան 4 000 կիլոմետր է։