Պաղեստինի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը չեղյալ է հայտարարել ուղեւորության իր թույլտվությունը, ինչը պաղեստինցիների դեմ պատժիչ միջոցառումների մի մասն է, որոնք Իսրայելի նոր կառավարությունը հայտարարել է մի քանի օր առաջ, հաղորդում է AP-ն:
Ռիադ Մալկին նշել է, որ վերադառնալիս է եղել Բրազիլիայի նախագահի երդմնակալությունից, երբ իրեն տեղեկացրել են, որ Իսրայելը չեղյալ է հայտարարել իր ճամփորդության թույլտվությունը, որը թույլ է տալիս պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյաներին հեշտությամբ մուտք գործել գրավյալ Արեւմտյան ափ եւ դուրս գալ՝ ի տարբերություն սովորական պաղեստինցիների:
Պաղեստինցիները դատապարտել են Մալկիի թույլտվության չեղարկումը՝ ասելով, որ Իսրայելը պետք է «պատժվի միջազգային իրավունքը խախտելու համար»։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ միջոցառումներն ուղղված են ՄԱԿ-ում «ծայրահեղ հակաիսրայելական» քայլի դեմ:



























