Բելառուսի եւ Ռուսաստանի զինված ուժերի օդային ստորաբաժանումները հունվարի 16-ից փետրվարի 1-ը համատեղ թռիչքային-մարտավարական վարժանքներ կանցկացնեն։

«2023 թվականի հունվարի 16-ից փետրվարի 1-ը համատեղ թռիչքային-մարտավարական վարժանքներ կանցկացվեն Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների հետ, որոնք РГВ-ի ավիացիոն բաղադրիչի մաս են կազմում»,- ասվում է Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բելառուսում թռիչքային-մարտավարական վարժանքների ընթացքում ներգրավված են ՌՕՈւ-ի եւ ՀՕՊ զորքերի բոլոր օդանավակայաններն ու զորամասերը։