Մերձմոսկվայի Կոլոմենսկի շրջանի Գուբաստովո գյուղի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել, բնակիչների անվտանգությանը վտանգ չի սպառնում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

«Կոլոմնա քաղաքային շրջանում ԱԹՍ-ի ընկնելու հետ կապված․ դա տեղի է ունեցել Գուբաստովո գյուղի մոտ, թիրախը, հավանաբար, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտն էր, բայց այն չի տուժել։ Զոհեր եւ ավերածություններ չկան։ ԱԱԾ-ն եւ այլ լիազոր մարմիններ զբաղվում են իրավիճակով, բնակիչների անվտանգությանը ոչինչ չի սպառնում»,- Telegram-ի իր ալիքում գրել է Վորոբյովը։