Վրաստանում մարտի 9-ին ցուցարարները վերսկսել են բողոքի ցույցերը եւ հավաքվում են խորհրդարանի դիմաց։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների մի մասը փակել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան։

Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին աջակցել է ցուցարարներին։

Իսկ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը խորհուրդ է տվել ռուս զբոսաշրջիկներին զերծ մնալ Վրաստան ուղեւորություններից։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է ցույցերը չեն դադարում։ Քաղաքացիների դժգոհության պատճառ է դարձել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը, սակայն, արդեն հետ է կանչվել խորհրդարանից