Արեւմուտքն այժմ նոր ռազմավարություն է մշակում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու ցանկացած ուղի փակելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

«Հիմա Արեւմուտքում հիստերիկ նոր ալիք է բարձրացել, իբր, Ռուսաստանն անգամ այս պայմաններում մեծացնում է իր արտաքին առեւտուրը։ Եվ այժմ նրանք նոր ռազմավարություն են մշակում Արեւմուտքում՝ արգելափակել պատժամիջոցները շրջանցելու ցանկացած ուղի»,-ասել է նա։  

«Այսինքն՝ արդեն ոչ միայն պատժամիջոցներ ենք հայտարարել Ռուսաստանի դեմ, այլ ձեզ կոչ ենք անում անել նույնը։ Դա արդեն ինքնուրույն լինելու արգելք է»,-հավելել է նա։