Կապանի բժշկական կենտրոնը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Բոլոր մուտքերի մոտ այս պահին հերթապահություն են իրականացնում ոստիկանները, որոնք թույլ չեն տալիս տուժածների բարեկամներին բարձրանալ հիվանդանոցի շենք, միայն ծնողներին է թույլատրվում մուտք գործել վիրաբուժական բաժանմունք։ Այս մասին հաղորդում է «Առավոտը»։ 

12-ամյա Մարկ Չոլակյանցի ոտքն է իր խոսքով՝ «մի քիչ ուռել»։

«Ես ոչինչ, լավ եմ քրոջս մասին եմ մտածում։ Ինքը վատ էր, հլա չէին բերել մեզ հիվանդանոց՝ ասում էր մեջքս չեմ զգում, կպնում էիք մեջքին գոռում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասել է  Ալեքսը։ Հիշում է՝ ավտոբուսը դզդզալով գնաց, կարծես մի կերպ շարժիչը գործի ընկավ։

«Դանդաղ էր գնում, թվաց կխփի դպրոցի շենքին բայց դուրս եկավ ու ընկավ ձորը»,-պատմել է Մարկը՝ միաժամանակ ընկերոջ դեմքից հավաքելով ապակու փշուրները։

12-ամյա Սուրեն Հովակիմյանը վարորդի կողքի նստատեղին էր նստել։ «Փորձեց ղեկը թեքել, չստացվեց, ոնց որ ասում են «բլոկ» ընկավ ու գլորվեց ձորը։ Հիշում եմ՝ ապակիները ընկան վրաս»,- պատմել է Սուրենը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով 1 զոհ, 23 տուժած կա։ Մ ահացածը 1970 թ. ծնված Թամարա Դավթյանն է։

Սյունիքում վթարի հետեւանքով մահացածը Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվարն էր, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ