Հանրապետության տարածքում` ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-6-ն՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ապրիլի 1-ի ցերեկը թույլ տեղումները կպահպանվեն: Ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1 - 3, վաղը ցերեկը՝ + 14 + 16։

Օդի ջերմաստիճանը մարզերում`

Շիրակում՝ գիշերը՝ -7 - 12, ցերեկը՝ +7 +12,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +5 +9,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ + 10 + 13,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ +3 +8,

Լոռիում՝ գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ +11 + 14,

Տավուշում՝ գիշերը՝ -4 + 1, ցերեկը՝ +13 + 16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7 -11, ցերեկը՝ +4 +7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ + 11 + 15,

Արարատում՝ գիշերը՝ 0 - 2, ցերեկը՝ + 16 + 18,

Արմավիրում՝ գիշերը՝ 0 - 3, ցերեկը՝ + 16 + 18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7 -10, ցերեկը՝ +3 +6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +11 +15,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ +12 + 16,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3 - 6, ցերեկը՝ +8 + 11,

Արցախում՝ գիշերը՝ -3 + 2, ցերեկը՝ + 11 + 15։