2023 թվականի մարտին Թուրքիայում սպառողական գների աճի տեմպերը տարեկան կտրվածքով փետրվարի 55,2 տոկոսից դանդաղել են մինչեւ 50,51 տոկոս։ Այս մասին հայտնում է երկրի վիճակագրական ինստիտուտի՝ Turkstat-ի մամուլի ծառայությունը։
«Մարտին ինֆլյացիան տարեկան կտրվածքով կազմել է 50,51 տոկոս»,- հայտնել են կազմակերպությունից։
Միաժամանակ Ինֆլյացիայի վերլուծության անկախ խմբի (ENAG) մասնագետները հաշվարկել են, որ մարտին հանրապետությունում գների աճի տեմպը կազմել է 112,51 տոկոս։ Թուրքիայի Կենտրոնական բանկը 2023 թվականի վերջին ինֆլյացիան կանխատեսել է 22,3 տոկոս մակարդակում։





























