Ապրիլի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Իվեկո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդեսի» 27-ամյա վարորդ Յուրի Շմավոնյանը մահացել է, իսկ «Իվեկոյի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։