Լոռու մարզում այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 15:00-ի սահմաններում՝ Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արտյոմ Գ.-ն, իր վարած Renault DUSTER մակնիշի ավտոմեքենայով, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Արտյոմ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Տաշիրի «Հայկաթոլիկ» եկեղեցում, որպես հոգեւոր հովիվ:





























