Իտալիան ուրբաթ թուրքական իշխանություններին է վերադարձրել երկրորդ դարի  հուղարկավորության  քարակոթողն այն բանից հետո, երբ քննությունը պարզել է, որ այն ապօրինի դուրս է բերվել Թուրքիայի հարավարևելյան տարածքից, հաղորդում է ։The Associated Press-ը։

Իտալական ոստիկանության արվեստի հարցերով զբաղվող  հատուկ ջոկատը հայտարարել է, որ մանրամասն հետաքննությունից հետո հաստատվել է, որ առարկան ապօրինի է դուրս բերվել և արդյունքում Ֆրանսիայում գնելուց հետո հայտնվել է Ֆլորենցիայի մասնավոր տներից մեկում։ 

Քարակոթողը պատկերում է տունիկա և շղարշ հագած երևելի մի կնոջ։ Նրա աջ ձեռքը դրված է ձախ կրծքին։ Քարակոթողի ներքևում արձանագրություն կա հին հունարենով․ «Սատորնիլա, իր ամուսնուն սիրող կին, գնաս բարով»։

Ոստիկանության հայտարարության համաձայն,  կոթողը ապօրինի պեղվել է ժամանակակից Թուրքիայի հարավարևելքում՝ Գազիանթեփի շրջանում գտնվող հինավուրց  Զեվգմա քաղաքից ոչ հեռու։

Զեվգման, որ գտնվում է Եփրատի ափին, սկզբում հին հունական բնակավայր է եղել, հետո դարձել է Հռոմեական կայսրության մաս։ Այն հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին մեր թվարկությունից առաջ մոտ 300 թվականին։

Կոթողը փոխանցվել է Իտալիայում թուրքական դեսպանին՝ Թուրքիա վերադարձնելու համար։