Մեքսիկայի ոստիկանությունը երկուշաբթի հայտարարել է, որ ձերբակալել է Gulf (Ծոց) թմրակարտելի Մետրոս խմբավորման ազդեցիկ անդամին, որը մասնակցել է ոստիկանների դեմ 23 եւ զինծառայողների դեմ ինը հարձակումների, տեղեկացրել է The Associated Press-ը։
Կասկածյալը ճանաչվել է որպես Ուգո Սալինաս Կորտինաս՝ «Լա Կաբրա» («Այծ») մականունով։
Ըստ ոստիկանության՝ երբ Սալինաս Կորտինասին բռնել են, նրա մոտ հայտնաբերվել են երկու ատրճանակ, 600 հաբ, ենթադրաբար՝ ֆենտանիլ։ Նա, հավանաբար, գլխավորել է թմրանյութերի մաքսանենգությունն ու միգրանտների տեղափոխումը մեքսիկական Ռիո Գրանդե գետի կողմից։
Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ 2021թ. Տեխասի նահանգի Ռոմա քաղաքում ձերբակալվել է մի կին, որն իրեն անվանել է Կորտինասի կինը. ոստիկանությունը նրա տանը հայտնաբերել է ավելի քան 800 000 դոլար՝ թաքցված կոշիկի տուփերում եւ ուսապարկերում։





























